ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Ամստերդամում կայանալիք ԱՄՀ–ի և ՀԲ–ի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փետրվարի 15-16-ը մասնակցելու է Ամստերդամում Հոլանդիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին՝ «Կենտրոնական բաների հաղորդակցությունը և թափանցիկությունը» թեմայով:

Ինչպես հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբիերկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:

ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբում ընդգրկված են 15 երկրներ (Հայաստան, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Իսրայել, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ռումինիա, Ուկրաինա, Մոնտենեգրո):

Ենթախումբը նախագահում է գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լանոյը, որն անդամ երկրների շահերը ներկայացնում է ԱՄՀ գործադիր խորհրդում: Ենթախմբերի երկրների հանդիպումները տարեկան կտրվածքով կազմակերպվող կարևոր իրադարձություններ են, որոնց մասնակցում են եվրոպական և գլոբալ ֆինանսական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ և առաջատար փորձագետներ:-0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img