Հայկական բանկերի 9-ամսյա շահույթը կազմել է 60.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի շահույթն 9 ամիսների արդյունքներով, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը:

Նրա խոսքով, բանկերի շահույթը 2019 թվականի երրորդ եռամսյակում աճել է 0.8 տոկոսով կամ 177.1 մլն դրամով և հասել 22.5 մլրդ դրամի ցուցանիշի:

«Եթե դիտարկենք 10 տարվա կտրվածքով, ապա բանկերի շահույթը բավականին բարձր է, բայց պետք է այն ճիշտ դիտարկել կապիտալի հետ համեմատության համատեքստում: Այդ իմաստով հայկական բանկերի շահութաբերությունն այսօր կազմում է միջինը 10 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է 2011-2012 թվականների ցուցանիշից»,- ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով, նմանատիպ ցուցանիշ է գրանցվել ակտիվների շահութաբերության ցուցանիշով, թեև դինամիկան աճի միտում է ցուցադրում:

Նա նշեց, որ, չնայած բանկերի բարձր շահութաբերության մասին ընդունված կարծիքին, Հայաստանի բանկային համակարգն այսօր սահմանային մարժայով է աշխատում:

ՀԲՄ ղեկավարը նշեց, որ մարժան նվազում է, ինչը պայմանավորված է բանկային համակարգի բարձր մրցակցությամբ, ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությամբ, նորարարություններով և ներդրումներով:

Նրա խոսքով, մարժայի նվազումն ազդում է բանկերի շահութաբերության վրա, ինչն անցանկալի է, քանի որ դա նույնպես բիզնես է և ներդրողի տեսանկյունից պետք է շահութաբեր լինի:

«60 մլրդ դրամի շահույթի ցուցանիշը բարձր է թվում, բայց կապիտալի և ակտիվների չափի հետ համեմատ չենք կարող ասել, թե այսօր բանկային համակարգը գրավիչ է ներդրումային տեսանկյունից»,- ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով, դա լուծում է այն միֆը, թե բանկերը հսկայական շահույթով են աշխատում:

Միաժամանակ բանկիրը նշեց, որ այսօր դեպոզիտներում ներդնելը պակաս ռիսկային է և ավելի շահութաբեր, քան բանկային բիզնեսում ներդնելը:

Այս պահին Հայաստանում գործում է 17 առևտրային բանկ: ($1 – 476,15 դրամ)  –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img