Fitch Ratings–ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը`մինչև «BB-»` «Կայուն» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-term Issuer Default Rating IDR)` «B+»–ից մինչև «BB-»` «Կայուն» կանխատեսմամբ: Այս մասին նշվում է Fitch Ratings կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

2019թ.–ի մայիսին Fitch Ratings–ը հաստատել էր Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «B+» մակարդակում` «Դրական» կանխատեսմամբ։

Հայաստանի ինստիտուտները նպաստել են խաղաղ և կանոնակարգված քաղաքական անցմանը և կարողացել են ավելի շատ ամրապնդվել կառուցվածքային բարեփոխումների միջոցով։ Մեծամասնության կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք, ցուցադրել է իր հավատարմությունը կայուն և մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում, այդ թվում` կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարն ու ինստիտուտների ամրապնդումը։ Հայաստանի կառավարման գծով ՀԲ ամփոփ ցուցանիշը զգալիորեն բարելավել է 2018թ.–ին` մինչև 46%` 2017թ.–ին գրանցված 42,2%–ի համեմատ, ինչն արտացոլում է էական բարելավում կոռուպցիայի վերահսկման մասով (32,7%–ից մինչև 42,8%), ինչպես նաև այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են «Քաղաքական կայունությունը», «Կառավարման արդյունավետությունը» և այլն։

Չնայած արտաքին փոփոխականությանը, ներքաղաքական ցնցումներին ու արագ աճի շրջանին, Հայաստանը պահպանել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը` հոկտեմբերին գրանցված 3,8%–անոց գնաճով, որը մնում է ԿԲ–ի թիրախային ցուցանիշից ցածր (4%):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img