Գործարկվել է Ակբա բանկի 63-րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը Մազմանյան փողոց 1 հասցեում գործարկել է 63-րդ՝ «Գարաժ մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

«Մեր հաճախորդներին ու գործընկերներին ավելի մոտ և հասանելի լինելու նպատակով մենք շարունակում ենք զարգացնել Ակբա բանկի մասնաճյուղային ցանցը: «Գարաժ մոլ»-ը Երևանում բանկի 19-րդն մասնաճյուղն է, իսկ ամբողջ ցանցում՝ 63-րդը: Մենք միտված ենք աշխատել միմիայն առաջ տրամաբանությամբ և ինչպես միշտ կկատարենք առավելագույնը՝  մեր հաճախորդներին բանկային բարձրակարգ ծառայություններ տրամադրելու նպատակով»,- իր խոսքում նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Բացման կապակցությամբ «Գարաժ մոլ» մասնաճյուղում մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.

· 12-24 ամիս ժամկետով Դասական ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամի պարագայում տարեկան տոկոսադրույքը կկազմի 9.5% (1%-ով բարձր), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 4.05% (0.3%-ով բարձր), իսկ 10 և ավելի ամիս ժամկետով Ընտանեկան ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամի պարագայում տարեկան տոկոսադրույքը կկազմի 8.5% (1%-ով բարձր), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 3.55% (0.3%-ով բարձր),

· Առաջին տարում Visa Classic քարտերը կսպասարկվեն անվճար,

· Առաջին տարում American Express Cashback քարտերը կսպասարկվեն 50% զեղչված սակագնով,

· Դրամական միջոցների գրավադրմամբ American Express Blue քարտերը կսպասարկվեն 50% զեղչված սակագնով,

· ՀՀ դրամով Express Business վարկերը կտրամադրվեն 10.5-12.2% անվանական տոկոսադրույքով,

· «Գարաժ մոլ» մասնաճյուղում վճարային քարտերի սպասարկման և/կամ առցանց սպասարկման պայմանագիր կնքող իրավաբանական անձանց հիմնադիրների և տնօրենների համար Visa Business և ArCa Business քարտերը կսպասարկվեն անվճար:

Բանկի «Գարաժ մոլ» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Ներդրումային բարենպաստ միջավայրի և տնտեսական ավանդի գնահատում. Էդուարդ Մարությանին Անանիա Շիրակացու մեդալ է շնորհվել 

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img