Կոտայքում հիմնադրվել է վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատուն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./ԱՌԿԱ/. «Հատիսի բարիքներ» ընկերության հյութեղ և յուրահատուկ համով լոլիկներն աճում են 3600քմ տարածք զբաղեցնող վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատանը։ Վերջինս խնայում է բոլոր ռեսուրսները՝ ջուրը, ջեռուցումը, հովացումն ու էլեկտրաէներգիան, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ջերմատան հիմնադիրները ընկերներ Դավիթն ու Վահանն են, ովքեր նախկինում աշխատել են բանկային ոլորտում։ Սկզբում միասին ստեղծեցին պլաստիկ շշերի, հետո՝ տարածաշրջանում անվադողերի վերամշակման եզակի գործարան, որի արդյունքում ստացվում է վառելիք, որով էլ ջեռուցում են ջերմատունը։

Ընկերներն աշխատանքը բաշխել են. Դավիթը զբաղվում է տեխնիկական հարցերով, Վահանը՝ ադմինիստրատիվ։ Գործում ամեն բան սովորում են սեփական փորձով։ Տեղանքը ընտրելիս հաշվի են առել, որ ջերմատունը լինի Հայաստանի արևոտ կողմերից մեկում։

Acba Акба

«Հատիսի բարիքների» գործընկերն Ակբա բանկն է, որը հենց սկզբից հավատաց երկու ընկերների նորարար ջերմատուն ստեղծելու գաղափարին։

«Այս ամեն ինչն այսքան արագ չէր հաջողվի առանց վստահելի գործընկերոջ: Այս առումով Ակբա բանկն ու Ակբա Լիզինգն արագ կերպով արձագանքեցին ու «կիսեցին» մեր իննովացիոն ներդրումային գործը: Ոչ բոլոր իննովացիաներն են, որ կարող են հաջողել, բայց մեր գործընկերները վստահեցին ու շարունակում ենք համատեղ զարգանալ»,- նշում է «Հատիսի բարիքներ» ընկերության համահիմնադիր Դավիթ Քարամյանը:

Այժմ լոլիկները սպառվում են միայն տեղական շուկայում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img