Շարունակվում է հայտերի հավաքումը ԵԱԶԲ-ի պարտատոմսերի դեբյուտային թողարկման շրջանակում, եռամյա թողարկման անվանական ծավալը՝ մինչև 30մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./ԱՌԿԱ/.  Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայկական ֆոնդային բորսայում (AMX) տեղաբաշխում է դեբյուտային պարտատոմսերի թողարկում՝ ցուցակումով, հայտերի հավաքումն իրականացվում է 2023թ.-ի օգոստոսի 15-ից 31-ը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջոցով, հաղորդում է ԵԱԶԲ-ի մամուլի ծառայությունը:

Եռամյա թողարկման անվանական ծավալը՝ մինչև 30մլն դոլար: Պարտատոմսերի անվանական արժեքը 1000 դոլար է: Արժեկտրոնային ժամկետը կկազմի 6 ամիս՝ տարեկան 6% արժեկտրոնային տոկոսադրույքով:


Տեղաբաշխման կազմակերպիչը «Արդշինբանկ» ՓԲԸ-ն է: Պարտատոմսերի ցուցակումը տեղի կունենա Հայկական ֆոնդային բորսայում (AMX):
 
Հայաստանի Հանրապետությունը ԵԱԶԲ-ի անդամ է 2009թ.-ից: Բանկում Հայաստանի անդամակցության ընթացքում հանրապետությունում իրականացվել է մոտ 508մլն դոլարի 24 նախագիծ, որոնցից 6-ը՝ 126մլն դոլարի 2022 և 2023թթ.-ին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆիննսական հատվածը:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն իրականացնում է ներդրումային գործունեություն եվրասիական տարածքում: Արդեն ավելի քան 17 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է մասնակից երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7մլրդ դոլար: ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը կազմում են ինտեգրացիոն էֆեկտով նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման ոլորտի նպատակներով և ESG սկզբունքներով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img