Movchan’s Group–ի հիմնադիրը՝ ՀՀ–ում Aragats հարթակի մասին, որը նախատեսված է գլոբալ շուկաներում ներդրումների համար

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Movchan’s Group-ը Հայաստանում գրանցել է ֆոնդերի ընտանիք՝ Aragats հարթակը, որով փոքր սահմանափակումներով իրականացվում են Movchan’s Group-ում աշխատող ARGO, GEIST, LAIF ռազմավարությունները։

Ինչպես Movchan’s Group-ի ավագ գործընկեր Ռաֆայել Նահապետյանցի հետ զրույցում ասաց Movchan’s Group-ի հիմնադիր գործընկեր Անդրեյ Մովչանը, Հայաստանում կառուցվել է ներդրումային հիմնադրամների ընտանիք՝ մի քանի անկախ միավորներով ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրը ենթաընկերությունն է՝ փոփոխվող կապիտալով։

 «Սրանք հարմար են հաճախորդների փողեր ընդունելու համար. եկան նոր փողեր, դու թողարկեցիր նոր բաժնետոմսեր, փող ստացար, նոր բաժնետոմս տվեցիր այդ կապիտալի դիմաց, հաճախորդն ուզում է փողը վերցնի. դու բաժնետոմսերը մարեցիր, փողը տվեցիր նրան։ […] Դա տեղի է ունենում ավտոմատ կերպով՝ ելնելով ընկերության փաստաթղթերից: Աշխարհում կան մեծ թվով իրավասություններ, որոնք դա անում են՝ Կայման, Ջերսի, Լյուքսեմբուրգ: Հայաստանը նույնպես դա անում է»,- ասաց նա։

Խոսելով այն մասին, թե ինչու է Հայաստանը հարմար որպես իրավասություն, որտեղ կարելի է ստեղծել ֆոնդային ընտանիք, Մովչանը թվարկեց մի քանի գործոններ, մասնավորապես այն, որ Հայաստանում, ի տարբերություն աշխարհի շատ երկրների, օրենսդրությունը նման է զարգացած իրավասությունների օրենսդրությանը, ինչպես նաև այն, որ հայաստանյան կարգավորիչը լավ է հասկանում կառուցվածքը, թափանցիկ է, հուսալի, նրա հետ հեշտ է հաղորդակցվել։

«Այդ ֆոնդերի համար հարկումը թափանցիկ է, դրանք չեն հարկվում, գրանցման համակարգը լիովին առանձին է կառավարման համակարգից, ներդրումային համակարգից, որը լավ է պաշտպանում հաճախորդներին»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ նրա, Հայաստանը Ռուսաստանի համար ոչ բարեկամական իրավասություն չէ, և դա շատ կարևոր է ներդրողների համար, քանի որ նրանք հասկանում են, որ չեն խախտում ոչ բարեկամ երկրների հետ կապված որևէ կանոնակարգ։ «Հայաստանը ոչ մի «գորշ ցուցակում» չկա, ոչ ամերիկացիների, ոչ եվրոպացիների, ոչ FATF-ի կողմից ոչ մի «խաչով» նշված չէ, և այս առումով բարենպաստ է նույնիսկ, օրինակ, Էմիրությունների նկատմամբ։ Հայաստանից փողերը հանգիստ ու լավ փոխանցվում են, եթե կոնկրետ հաճախորդի հետ խնդիրներ չկան»,- հավելեց նա։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img