ԿԲ–ն մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին, հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախօրեին ասուլիսի ժամանակ։

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մենք մոտենում ենք չեզոք տոկոսադրույքի մակարդակին», – ասաց նա՝ պարզաբանելով, որ այս դեպքում կարգավորիչը չի խթանում և չի զսպում տնտեսությունը։

ԿԲ նախագահը նշեց, որ նախորդ տարվա հունիսից մինչ օրս կարգավորիչը վերաֆինանսավորման տոկոսադրույքն ընդհանուր առմամբ նվազեցրել է 2,25 տոկոսային կետով։

«Հիմա մենք մուտք ենք գործում գոտի, որտեղ յուրաքանչյուր հաջորդ քայլ պետք է լինի կշռադատված և բալանսավորված, քանի որ մենք գործում ենք մի միջավայրում, որտեղ գլոբալ շրջանակների մաս ենք կազմում», – ասաց նա։

 Այս կապակցությամբ Գալստայնը պարզաբանեց, որ եթե, օրինակ, ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը բարձրացնում է տոկոսադրույքը 5.25%–ից մինչև 5.5%, ապա ՀՀ ԿԲ–ն որոշումներ կայացնելիս ևս հաշվի է առնում այն ռիսկի հավելավճարը, որը ձևավորվում է հայկական և ամերիկյան փողերի գնի միջև։

ԿԲ նախագահը նաև նշեց, որ քանի որ գործոնները շատ են, կարգավորիչը գործ ունի տնտեսության մեջ չդիտարկվող փոփոխականների հետ, ինչպիսիք են՝ պոտենցիալ ՀՆԱ–ն կամ չեզոք տոկոսադրույքը, որի դեպքում տնտեսությունն աշխատում է ամբողջ ծավալով։

Այս կապակցությամբ նա ավելացրեց, որ ՀՀ ԿԲ–ի առաջ կանգնած է նպատակ՝ զգուշությամբ, քայլ առ քայլ, խելամտորեն հասնել այնպիսի մակարդակի, որը թույլ կտա զսպել գնաճը թիրախային ցուցանիշի շուրջ և միաժամանակ հնարավորինս հետևել, թե ինչ է տեղի ունենում տնտեսությունում իրականացվող քաղաքականության արդյունքում։

ՀՀ ԿԲ–ն մարտի 12-ին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%։ Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7-րդ նվազումն է անցյալ տարվա հունիսից ի վեր. 2023թ.-ի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը սահմանեց այն 10,5%՝ նվազելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին իջեցվեց մինչև 10,25%, սեպտեմբերի 12-ին՝ մինչև 9,75%, հոկտեմբերի 31-ին` մինչև 9,5%, դեկտեմբերի 12-ին` մինչև 9,25%, իսկ 2024 թվականի հունվարի 30-ին` մինչև 8,75%:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img