Ապրիլին դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն ամսվա ընթացքում նվազել է 2,4%–ով

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, Հայաստանում գրանցվել է սպառողական գների 0.6% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.4% նվազում (դրամը արժևորվել է)։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների 0.8%-ով աճ ր ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.3%-ով նվազում։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0,9% աճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի անկում` 1,7%–ով:

2024 թվականի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 391 դրամ, ինչը 0,8 տոկոսով գերազանցում է 2023 թվականի ապրիլի նույն ցուցանիշը (387,7 դրամ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img