Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն ամփոփեց բանկի 2023 թվականի գործունեության արդյունքները, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

 Հաշվետու տարին բանկն ավարտեց 4,5 մլրդ դրամ շահույթով, և բանկի Խորհուրդը Բաժնետերերի ժողովի հաստատմանը ներկայացրեց շահութաբաժինների վճարման հարցը։ Շահութաբաժինների ընդհանուր գումարը կկազմի 4,1 մլրդ դրամ։ Շահութաբաժիններ վճարելու որոշումն արտացոլում է բանկի՝ հաշվետու ժամանակահատվածի արդյունավետ գործունեությունը: Բանկի բաժնետերերը շահութաբաժինները կստանան այս տարվա հուլիսի 3-ից մինչև 28-ը ընկած ժամանակահատվածում:

Տարվա արդյունքները հաստատեցին ազնիվ և հուսալի ֆինանսական գործընկեր լինելու, հաճախորդներին լսել կարողանալու, մարդկանց և բիզնեսի համար օգտակար և շահավետ լուծումներ գտնելու՝ բանկի ընտրած ռազմավարության արդյունավետությունը:

Հաշվետու տարում բանկի կապիտալը գերազանցեց 40 մլրդ դրամը, ակտիվների ծավալը՝ 289 մլրդ դրամը։ Բանկի վարկային ներդրումները 2023 թվականին աճեցին գրեթե 25%-ով։

ֆոնդային բորսայում բանկի բաժնետոմսերն այժմ վաճառվում են անվանական արժեքից եռակի բարձր գնով:

Յունիբանկի 2023թ. ձեռքբերումները գնահատվել են նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Visa համակարգը տարվա արդյունքներով Յունիբանկին շնորհել է Pinnacle Partnership մրցանակ: Յունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի:

Հաշվետու տարում բանկն ընդլայնեց իր ներկայությունը. այսօր Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 50 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Միաժամանակ բանկը գնում է դեպի թվայնացում և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրում։ Հաճախորդները գնալով ավելի հաճախ են օգտվում բանկի մոբայլ հավելվածից, որը թույլ է տալիս հեշտությամբ լուծել առօրյա ֆինանսական խնդիրները։ Տարվա կտրվածքով UNIMobile հավելվածից օգտվողների թիվն աճել է գրեթե 14%-ով։

Հաշվի առնելով հաճախորդների կողմից ներդրումային պահանջարկը՝ Յունիբանկը 2023 թվականի վերջին գործարկեց նոր ուղղություն՝ բրոքերային ծառայությունների մատուցում: Unibank Invest մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս հաճախորդներին ներդրումներ կատարել կապիտալի գլոբալ շուկաներում: Unibank Invest-ի հետ հաճախորդները կարող են մուտք գործել աշխարհի առաջատար բորսաներ՝ NYSE, NASDAQ, LSE, HKEX, Xetra և այլն:

2023 թվականին Յունիբանկի աջակցությամբ Երևանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը: Տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 մասնագետներ քննարկեցին ֆինանսական տեխնոլոգիաների նորույթները, ծանոթացան Հայաստանի պատմությանը և մշակույթին:

Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Բանկը զգալի ներդրում է ունեցել բարեգործական, հովանավորչական և սոցիալական ծրագրերում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ԿԲ

2026 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 19-ի համեմատ աճել է 0.3 կետով՝ կազմելով 365.26 դրամ։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․8 կետով և կազմել 422․81 դրամ, ռուբլին նվազել է 0․01 կետով և կազմել 4․3052 դրամ

Հայաստանում ուժի մեջ են մտել նոր պահանջներ բանկերի նկատմամբ․ դրանք վերաբերում են միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի վերահսկողությանը

Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ են մտել բանկերի համար միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարման նոր պահանջները

«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի 800 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի 800 մլն դրամ անվանական ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX), հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img