ՀՀ փոխվարչապետը ԱՄՀ փոխտնօրենի հետ համագործակցության հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Թանոս Արվանիտիսին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ Հայաստանի համագործակցությունը՝ անդրադառնալով համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում կատարված բարեփոխումներին, այդ թվում ընդգծելով կանխիկի կրճատման, ինչպես նաև եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Զրուցակիցները քննարկել են Կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը՝ անդրադառնալով պետություն-մասնավոր գործընկերության, հանրային ներդրումների կառավարման և բյուջետային գործըթնացների արդյունավետության բարձրացմանը: 

2023թ․–ի դեկտեմբերի 15–ին ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է երկրորդ ակնարկը Հայաստանի հետ Stand-By (Stand-By Arrangement – SBA) համաձայնագրի շրջանակում, ինչը երկրին տվել է հասանելիություն շուրջ 24,4մլն դոլարի (18,4մլն SDR), ինչի արդյունքում ընդհանուր հասանելիությունը կկազմի շուրջ 73,3մլն դոլար (55,2մլն SDR):

ԱՄՀ-ի թիմի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը Հայաստան կատարած այցից հետո երկրի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել 128,8 միլիոն SDR (մոտ 165,6 միլիոն դոլար) չափով ռեզերվային համաձայնագրի շուրջ՝  կառավարության տնտեսական ծրագրին աջակցելու նպատակով, որը վերաբերում է մակրոտնտեսական, ֆիսկալ և ֆինանսական կայունության աջակցմանն ու ներառական աճի ապահովմանն ուղղված բարեփոխումների առաջխաղացմանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img