Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում հաճախակի են օգտվում արտարժույթի փոխանակման բանկային ծառայությունից, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Մեր մասնագետները ուսումնասիրում են արժութային շուկայի միտումները, շուկայի մասնակիցների կողմից ներկայացվող գնային առաջարկները և այդ ուսումնասիրությունների հիման վրա առաջարկում փոխանակման շահավետ պայմաններ:

Բաժանորդագրվելով Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակին՝ հաճախորդներն առանց լրացուցիչ ծախսեր կրելու ստանում են արտարժույթի փոխարկման շահավետ, հարմարավետ, անվտանգ ու պարզ միջավայր, որտեղ, կատարելով ընդամենը մի քանի հպում հաշված վայրկյանների ընթացքում, ձեռք են բերում անհրաժեշտ արժույթը արտոնյալ փոխարժեքով:

Ինչու՞ բաժանորդագրվել Converse Markets-ին.

  • Հնարավորություն է տալիս ավելի քան 35 արժութային զույգերով փոխարկում կատարել արտոնյալ պայմաններով՝ հաշվին առկա մնացորդի սահմաններում,
  • Կատարել փոխարժեքի գնանշման հարցում,
  • Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքով,
  • Տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ:

Հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով ավելի մեծաքանակ գործիքակազմ և ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:

Միաժամանակ նշվել է, որ Բանկի հաճախորդ կարելի է դառնալ և Converse Markets հարթակից օգտվել՝ այցելելով Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Առաջարկից օգտվելու մանրամասների համար՝ 511 247, 511 206

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img