ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով, հաղորդում է ՎՏԲ—Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Ծառայությունը հասանելի է Unistream համակարգի միջոցով բջջային հավելվածում և Unistream Բանկի մասնաճյուղերում։ Միջոցները մուտքագրվում են անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին՝ ազգային արժույթով:

Հաճախորդին գումար ուղարկելու համար անհրաժեշտ  է «Денежные переводы Юнистрим» բջջային հավելվածում ընտրել «Переводы» բաժինը, սեղմել «Отправить перевод» կոճակը, ընտրել երկիրը՝ Հայաստան և «По номеру телефона» վճարման տարբերակը: Այնուհետև անհրաժեշտ է ընտրել ստացողի հեռախոսահամարը կոնտակտների ցանկից կամ մուտքագրել այն, նշել գումարը ռուսական ռուբլով և սեղմել «Продолжить»: Բոլոր տվյալները ստուգելուց հետո անհրաժեշտ է հաստատել գործարքը:

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք մեկնարկել ենք հեռախոսահամարով փոխանցումների մի քանի ծառայություններ, ինչպես սեփական Մոբայլ բանկինգ հավելվածում, այնպես էլ գործընկերների հեռահար ծառայությունների հարթակներում, և նկատում ենք օգտատերերի կողմից հետաքրքրության աճ: 2023թ․-ին բանկի ֆիզիկական անձ հաճախորդները Ռուսաստանից ստացել են ավելի քան 94 հազար փոխանցում՝ ընդհանուր 3,8 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով։ Այս տարվա առաջին եռամսյակում նմանատիպ գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 64%-ով։ Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք զարգացնել միջազգային փոխանցումների հնարավորություններն այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են արագ և ապահով գումարներ ուղարկել Հայաստանում գտնվող իրենց ընտանիքներին և հարազատներին», – մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Unistream համակարգի միջոցով հեռախոսահամարով փոխանցումների ծառայության շրջանակում հավելվածի միջոցով փոխանցում կատարելիս օրական գործարքների առավելագույն գումարը կազմում է 450 հազար, իսկ սպասարկման կետերում՝ 900 հազար ՌԴ ռուբլի: Օրական առավելագույն գործարքների քանակը 3-ն է, ամսական՝ 10-ը: Միջնորդավճարը կազմում է փոխանցման գումարի 1%-ը:

ՎՏԲ–Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img