Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Երևանում անցկացված տարեկան ժողովին և գործարար համաժողովին Կոնվերս Բանկը մասնակցել է որպես գլխավոր հովանավոր, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն ասում է. «ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերն է, որի հետ արդյունավետ համագործակցության երկարամյա փորձ ունենք տարբեր ոլորտներում: Վստահ ենք, որ Հայաստանում ՎԶԵԲ տարեկան ժողովի անցկացումը, տարբեր ոլորտներում նախագծերի իրականացման պայմանավորվածություններն էական խթան կդառնան տնտեսության զարգացման հարցում, իսկ գործարար համաժողովի ու քննարկումների արդյունքում ստացված փորձառությունն էապես կազդի բանկային համակարգի հետագա զարգացման վրա»:

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանի խոսքով, ՎԶԵԲ տարեկան ժողովը կարևորագույն միջոցառում էր ոչ միայն Կոնվերս Բանկի, այլև Հայաստանի համար, որն այսուհետ իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային ֆինանսական քարտեզում:

Converse
Converse

Նա նշում է. «Բարձր ենք գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը: Կարող ենք փաստել, որ միջոցառմանը մասնակցությունը շատ արդյունավետ էր Բանկի համար. տեղի ունեցան շատ կարևոր հանդիպումներ, մեր գործընկերների հետ քննարկեցինք համատեղ ծրագրերի ընթացքը, նոր գործընկերային կապեր և նոր ծրագրերի իրականացման պայմանավորվածություններ ձեռքբերեցինք»:

ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում Կոնվերս Բանկի ներկայացուցիչները մասնակցեցին առևտրի խթանմանը նվիրված պանելային քննարկմանը, իսկ Բանկի նախաձեռնությամբ կայացավ «Կապիտալի շուկաներ. մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» պանելային քննարկումը:

Converse
Converse

Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասում է. «Որպես Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություն, Կոնվերս Բանկը կիսում է կապիտալի շուկան կայացնելու և զարգացնելու պատասխանատվությունը: Կապիտալի շուկային զարգացումը կընդլայնի ֆինանսների ներգրավման հնարավորությունները բիզնեսի համար և, արդյունքում, կնպաստի տնտեսության աճին: Այսօր մեր խնդիրն է ընկերություններին աջակցել արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և երկրորդային շուկայում շրջանառման հարցում»:

Նշենք, որ Կոնվերս Բանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունը ներառում է ինչպես առևտրի խթանման ու փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման, այնպես էլ մասնագիտական կարողություների զարգացման և տեխնիկական աջակցման ոլորտները:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img