Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը ներկայացրել է պարտատոմսերի թողարկմամբ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունը և այդ հարցում իր փորձառությունը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Սա լավագույն այլընտրանքն է պարտքի դիվերսիֆիկացման տեսանկյունից, որի շնորհիվ, միաժամանակ, ընկերությունը դառնում է առավել ճանաչելի կապիտալի շուկաներում, բարձրանում է վստահությունն ընկերության նկատմամբ:

Կոնվերս Բանկի կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանի խոսքով, միջոցներ ներգրավելու այս ուղին բիզնեսին հնարավորություն է տալիս որոշակիորեն անկախ լինել բանկային վարկային պրոդուկտներից ու ավելի լավ կառավարել ներգրավված միջոցները, ինչպես նաև ստեղծում է կորպորատիվ կառավարման նոր մշակույթ։

«Սա բիզնեսի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման լավագույն եղանակներից է, որը հնարավորություն է տալիս միջոցներ ներգրավել առանց էական հավելյալ ծախսերի, առանց գրավի ու երաշխավորության, իսկ պարտատոմսերի շրջանառման ընթացքում չմարել անվանական արժեքը՝ այդ գումարն ուղղելով բիզնեսի զարգացմանը»,-ասել է նա:

Եվրոթերմ ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը ներկայացրել է պարտատոմսերի թողարկման հարցում Բանկի հետ համագործակցությունը: Կոնվերս Բանկի աջակցությամբ այդ ընկերությունը թողարկել, հաջողությամբ տեղաբաշխել և ցուցակել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմս:

Նրա խոսքով՝ «պարտատոմսերի թողարկումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսվարողների համար, սովորական կարճաժամկետ նախագծերից հնարավոր է դառնում անցում կատարել երկարաժամկետ ռազմավարական նախագծերի մշակմանն ու իրականացմանը»:

Անդրադարձ է կատարվել նաև պետական սուբսիդավորման ծրագրից օգտվելու հնարավորությունը: Դրա շրջանակում պարտատոմսերի՝ բորսայում ցուցակվելուց հետո տնտեսվարողը ստանում է սուբսիդավորում թողարկման անվանական արժեքի 2%-ի, իսկ շրջանառման տարիների համար՝ 3-ական տոկոսի չափով:

Տեսանյութն՝ այստեղ

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img