ՀԲ–ն նշել է նոյեմբերին Հայաստանում գնաճի աճի դրայվերները

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում գնաճը բարձրացավ՝ հոկտեմբերի 0.6 տոկոսից (տ/տ) նոյեմբերին կազմելով 1.4 տոկոս (տ/տ)։ Նոյեմբերի բարձրացումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 3.1 տոկոսով բարձր գներով։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – December 2024» զեկույցում։

«Չնայած բնակարանների վարձակալության գները հոկտեմբերին ՍԳԻ-ում գրեթե չէին բարձրացել, կադաստրային տվյալները ցույց տվեցին, որ բնակարանային գործարքների գները Երևանի կենտրոնում բարձրացել էին 2.4 տոկոսով (տ/տ)․ իսկ գործարքների թիվն ավելացել էր 58.6 տոկոսով (տ/տ)․ ակտիվության մեծացումը պայմանավորված է 2025 թ․ հունվարից Երևանում հիփոթեքային վարկերի տոկոսագումարի չափով եկամտային հարկի վերադարձի ծրագրի ավարտով», – ,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի 2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%), իսկ 2025 թվականի համար՝ 3% (+1%)։ Նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1,4%։ Կենտրոնական բանկի այս տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գնաճը ակնկալվում է 2,1-1,6 տոկոսի սահմաններում, 2025թ․-ի կանխատեսումը 3,9-3,2 տոկոս է, 2026թ․–ին՝ 4.2-3.8%, 2027թ․–ին՝ 4%։

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 3,1 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 0,8%, իսկ 2025 թվականին այն կարագանա մինչև 2,5%։ Այս տարեվերջին ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ գնաճը Հայաստանում կկազմի 1,8%, իսկ 2025թ․-ի վերջին՝ 3,1%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img