ԿԲ-ի արտարժույթի դիրքի նորմատիվը կնպաստի շուկայի կայունացմանը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը դրական են գնահատում Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի դիրքի հատուկ տնտեսական նորմատիվի ներդրումն ու կարծում են, որ այն ժամանակին է ներդրվել: ԿԲ Խորհրդի որոշումը՝ այս նորմատիվի ներդրման մասին, բանկերի համար անսպասելի չէր. հարցը մի քանի անգամ քննարկվել էր Հայաստանի բանկերի միության կողմից, և բանկիրները դրան դրական էին վերաբերվել:

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը հոկտեմբերի 20-ին որոշում է ընդունել Հայաստան Հանրապետության տարածքում գործող բանկերի համար սահմանել արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ վեց ամիս տևողությամբ: Նորմատիվը բացկացած է երկու տարրից՝ յուրաքանչյուր արտարժույթի երկար դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցություն, ինչպես նաև բոլոր արտարժույթների երկար դիրքերի հանրագումարի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցություն:

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նորմատիվի առավելագույն չափը սահմանվում է համապատասխանաբար 7 և 10 տոկոսի մակարդակում: Նորմատիվը հաշվարկվելու է օրական կտրվածքով: Նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2009 թ.-ի հոկտեմբերի 26-ից, իսկ Կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումը կգործի մինչև 2010 թ.-ի ապրիլի 26-ը: Մեծամասամբ հայ բանկիրներն ընդունում են, որ այս որոշմամբ ԿԲ-ն սահմանափակում է շուկայում խոշոր գործարքների իրագործման իրենց գործողությունները, սակայն նման վերահսկողությունից նրանք առանձնապես չեն վախենում:

Այսպես, Կասկադբանկի գլխավոր դիլեր Արսեն Սարգսյանի կարծիքով, ընդունված որոշումը ժամանակի պահանջն է և շուկայի կայունացման նպատակ է հետապնդում: Նույն կարծիքն ունեն նաև Անելիք բանկում:

Հայբիզնեսբանկի դիլեր Վահագն Մելքոնյանի կարծիքով, սահմանված նորմատիվը կարող է դրական ազդել արժույթի շուկայի վրա: Նա կարծում է, որ այս ձևով ԿԲ-ն սահմանափակում է բանկերի գործողությունները, որպեսզի նրանք շուկայում խոշոր գործարքներ չիրականացնեն, այլ միայն զբաղվեն արժույթի գնմամբ: «Այժմ բանկերը չեն կարող շատ արտարժույթ ձեռք բերել և ստիպված կլինեն այն վաճառել», – ասել է նա՝ ավելացնելով, որ նորմատիվը կարգավորիչ ազդեցություն կունենա բանկերի գործունեության վրա:

Միաժամանակ բացառված չէ, որ Կենտրոնական բանկը որոշում է ընդունել սահմանափակել բանկերի արտարժութային դիրքը՝ ելնելով այն բանից, որ դրանցից շատերը ԿԲ-ի ընդլայնվող քաղաքականությունից ստացված էժան փողերն ուղղում էին ոչ թե տնտեսություն, այլ արտարժույթ գնելու վրա: Այդ պատճառով նման «սպեկուլյացիաները» կանխելու նպատակով ԿԲ-ն որոշում է ընդունել կրկին ներդնել արտարժութային դիրքի նորմատիվը, որը լուծարվել էր 2008 թ.-ի հունվարին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img