Mon, 3 November
10.1 C
Yerevan
USD: 382.55 RUB: 4.73 EUR: 440.47 GEL: 141.19 GBP: 502.25

ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է Հայաստանում առաջին քոբրենադային VTB-Air Miles MasterCard® քարտը` բոնուսային մղոններ կուտակելու հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի և Eqvilibria Club ընկերության հետ համատեղ թողարկել է ՀՀ շուկայում աննախադեպ քոբրենադային VTB-Air Miles MasterCard® քարտը՝ զանգվածային սեգմենտի համար-առաջին անգամ ստեղծվել է քարտ որի միջոցով կարելի է կուտակել բոնուսային մղոններ գնումների դիմաց, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Վճարելով VTB-Air Miles MasterCard քարտով Հայաստանում, արտասահմանում, ինչպես նաև համացանցում ցանկացած գնման դիմաց Դուք ինքնաբերաբար կուտակում եք բոնուսային մղոններ՝ հետագայում դրանք անվճար ավիատոմսերի և/կամ http://www.eqvilibriaclub.ru  կայքում հասանելի այլ ծառայությունների (ռեստորաններում սեղանների պատվեր, հյուրանոցների ամրագրում, ավտոմեքենաների վարձակալություն և այլն) հետ փոխանակման հնարավորությամբ»,– նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

Անկանխիկ եղանակով ծախսած յուրաքանչյուր 500 ՀՀ դրամի/1 ԱՄՆ դոլլարի/1 Եվրոյի/60 ռուբլու դիմաց Դուք կուտակում եք 2-ից 10 բոնուսային մղոն: Մղոնների կուտակման համակարգի հետ ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ http://www.vtb.am/retail/PaymentCards/vtb-airmails-service/index.php:

Քարտի սպասարկման տարեկան վճարը 5900 ՀՀ դրամ է, իսկ VTB-Air Miles ծառայությունների ակտիվացման տարեկան միջնորդավճարը` 12,900 դրամ (ներառյալ ԱԱՀ)։

Մղոնների կուտակման գործընթացը վերահսկելու, ցանկացած պահի մնացորդի դիտման և հետագայում մղոնների ավիատոմսերի և/կամ այլ ծառայությունների հետ փոխանակելու համար անհրաժեշտ է քարտի ձեռքբերման պահից գրանցվել http://www.eqvilibriaclub.ru կայքում և բացել «Անձնական գրասենյակ»:

«Մենք մեր ռազմավարական գործընկեր MasterCard-ի և Eqvilibria Club ընկերության հետ համատեղ ուրախ ենք ներկայացնել Հայաստանի շուկայում բոլորովին նոր պրոդուկտ՝ VTB-Air Miles MasterCard քարտը, որը միացված է բոնուսային մղոնների կուտակման համակարգին», – ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն – Տնօրինաթյան նախագահ Յուրի Գուսևը։

Նրա խոսքով` ամբողջ աշխարհում նման ծառայությունը մեծ պահանջարկ ունի, և բանկում համոզված են, որ VTB-Air Miles MasterCard քարտը կհետաքրքրի նաև բանկի հաճախորդներին:

«Բոնուսային մղոնների կուտակման համակարգը հնարավորություն կընձեռի մեր հաճախորդներին, կատարելով առօրյա անկանխիկ գնումներ VTB-Air Miles MasterCard քարտով, ինքնաբերաբար  կուտակել մղոններ և փոխանակել դրանք գրեթե բոլոր ավիաընկերությունների ցանկացած ուղղությամբ  անվճար ավիատոմսերի հետ», – նշել է նա։
Հայաստանում, Բելարուսում և Ղազախստանում MasterCard-ի գլխավոր տնօրեն Նինա Վիլլեմսի խոսքով` ամենատարբեր շուկաներում  MasterCard-ի հավելյալ խրախուսական ծրագրերով պրոդուկտները ունեն մեծ ճանաչում և երկար ժամանակ է ինչ պահանջված են մնում:

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանի շուկայում հայտնվել է նոր՝ VTB-Air Miles MasterCard քարտը, որը հատուկ մշակված է այն հաճախորդների համար, ովքեր վարում են ակտիվ կենսակերպ, հաճախակի ճանապարհորդում են և կատարում են գնումներ։ Եվ ինչ հեռավոր ճանապարհորդություն էլ դուք ընտրեք, MasterCard քարտերով վճարումների հարմարավետությունն ու անվտանգությունը կպարգևի ձեզ հուսալիության զգացում», – նշել է նա։

Eqvilibria International նախագահ Արթուր Աթաբեկյանն իր հերթին նշել է, որ Eqvilibria Club ծրագիրը հնարավորություն է ընձեռում VTB-Air Miles MasterCard քարտապաններին կուտակել երկակի մղոններ յուրաքանչյուր  վճարված 500 ՀՀ դրամի կամ 1 ԱՄՆ դոլլարի դիմաց:

Նրա խոսքով` մղոնները կարելի է ծախսել գրեթե բոլոր հայտնի ավիաընկերությունների տոմսերի վրա, ներառյալ հարկերն ու վճարները։ : Զբոսաշրջության ոլորտում ավելի քան 700 հազար ծառայություններ մատուցող ընկերությունների հաճախորդների աջակցությունը հասանելի է հայերեն լեզվով։

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանի շուկայում life-style  մենեջմենթի ոլորտում հայտնվել են առաջատար տեխնոլոգիաներ և կաջակցենք դրանց ներկայությանը և մշտական զարգացմանը տվյալ տարածաշրջանում», – ավելացրել է նա։

VTB-Air Miles MasterCard քարտի սպասարկման պայմանների և սակագների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ, դիմելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի www.vtb.am  պաշտոնական կայք կամ ցանկացած մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

MasterCard (NYSE: MA) www.mastercard.com – տեխնոլոգիական ընկերություն է, որը գործում է գլոբալ վճարային արդյունաբերության ոլորտում: Մենք կառավարում ենք աշխարհում վճարումների մշակման ամենաարագ ցանցը, որը միացնում է սպառողներին, ֆինանսական հաստատություններին, առևտրական կազմակերպություններին, պետական և բիզնես կառույցներին ավելի քան 210 երկրներում և տարածքներում: MasterCard-ի լուծումները և պրոդուկտները թույլ են տալիս ավելի պարզ, անվտանգ եւ արդյունավետ լուծել առօրյա խնդիրները, օրինակ՝ գնումներ կատարել, ճանապարհորդել, բիզնես վարել և կառավարել ֆինանսները: Հետեւեք մեզ Twitter@MasterCardNews-ում և MasterCard Facebook-ում, միացեք քննարկումներին Cashless Pioneers Blog բլոգում և բաժանորդագրվեք մեր Engagement Bureau նորություններին:

Eqvilibria Club-ը (Vantage Club) հանդիսանում է առաջնորդ life-style ծառայությունների և բանկային պրեմիում կարգի քարտերի քարտապանների համար հավատարմության ծրագրերի շուկայում: Խոշոր մանրածախ բանկերի համար առաջին ծրագրերը իրականացվել են 2005 թ.-ին ռուսաստանյան շուկայում:

Eqvilibria Club-ը հանդիսանում է հավատարմության բազմաավիացիոն մղոնային ծրագրի օպերատոր, տրամադրում է դռնապան ծառայություն, ինչպես նաև life-style ծառայությունների շուկայում առավել լայն ցանկ: Համակարգը հնարավորություն է տալիս օգտվել է ավելի քան 700 հազար մատակարարների ապրանքներից և ծառայություններից ամբողջ աշխարհում, օգտվելով հաճախորդների միասնական աջակցությունից: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է Newmag-ի BOOK DONATION կրթական և բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է համալրել Հայաստանի մարզերում համայնքային գրադարանների գրքային ֆոնդը

Եվրոպայի փոխարեն՝ ԱՄԷ․ ինչու՞ Հայաստանը պետք է փոխի կրիպտոարժույթի կարգավորման նկատմամբ մոտեցումը․ ԲԱՑԱՌԻԿ

Cilicia բիզնես ակումբի թվային ֆինանսների բաժնի ղեկավար Անդրանիկ Թողրամաջյանը «ԱՌԿԱ» գործակալությանը պատմել է կրիպտոարժույթի և ֆինտեխի ոլորտում Հայաստանի ներուժի, ոլորտի առջև ծառացած մարտահրավերների և բլոկչեյն տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն դառնալու ՀՀ–ի կարողության մասին

 Նոր ժամանակների ներդրող․ ինչպես է փոխվում կապիտալի կառավարման մշակույթը Հայաստանում

Ինչո՞ւ են ներդրողները դեռևս զգուշավոր, ո՞ր գործիքներն են այսօր առաջնահերթ և ինչպիսի՞ն կլինի ապագայի ներդրողը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս հարցերին է անդրադարձել Freedom Broker Armenia-ի Private Brokerage ստորաբաժանման ղեկավար Խաչատուր Բեգլարյանը

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img