Հայաստանը շարունակում է մնալ ցածր պարտքային բեռ ունեցող երկիր. ՀՀ ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. / ԱՌԿԱ /. Հայաստանը շարունակում է մնալ ցածր պարտքային բեռ ունեցող երկիր, երկուշաբթի ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2016 թ.–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Նա հավելեց, որ անվանական իմաստով պարտքի աճը խնդիր չէ։

«Ակնհայտ է, որ ծախսերը ծածկելու համար անհրաժեշտ եկամուտների պակասի պարագայում հարկավոր է պարտք վերցնել։ Օրինակ, ընկերությունները զարգանում են ոչ միայն սեփական կապիտալի, այլ նաև փոխառու շուկաներից վերցված միջոցների հաշվին», – ասաց Արամյանը:

Ըստ նրա, եթե հաջողվում է հասնել նրան, որ տնտեսությունը անվանական ծավալով ավելի արագ է աճում, քան պարտքը, ապա երկրում ճիշտ  քաղաքականություն է իրականացվում։

«Պետական ​​պարտք / ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը պետք է կայունացվի մեզ մոտ ՀՆԱ-ի ավելացման հաշվին։ Մենք պետք է ուշադիր լինենք և չկրկնենք Հունաստանի ձախողումը, որը գնաց պետական պարտքի կտրուկ կրճատման։ Դա խորացրեց այդ երկրի խնդիրը։ Դրանից հետո Հունաստանը հինգ տարի շարունակ տնտեսական անկում էր արձանագրում», – ընդգծեց Արամյանը։

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2016 թ.–ին Հայաստանի պետական պարտքը կազմել է շուրջ 5,9 մլրդ դոլար, որից 5.4 մլրդ դոլարը կառավարության պարտքն է, իսկ 505 մլն դոլարը ` ԿԲ–ինը։ Միաժամանակ, 2016 թ–ին Հայաստանի արտաքին պարտքը կազմել  է 4,3 մլրդ դոլար, իսկ ներքինը` 1.137 մլրդ դոլար։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img