ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է պրեմիում դասի նոր «Պրիվիլեգիա» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պրեմիում բիզնեսի զարգացման և պրեմիում ծառայությունների փաթեթատերերի ավելի մեծ զանգվածին բանկային ծառայությունների տրամադրման նպատակով 2018թ.–ի սեպտեմբերի 17–ից սկսել է գործել ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով երկրորդ պրեմիում դասի մասնաճյուղը՝ նոր «Պրիվիլեգիա» մասնաճյուղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մասնաճյուղը տեղակայված է Երևանի հենց սրտում՝ Կասկադի և Օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ Մոսկովյան 35 հասցեում (Բանկի գլխամասային գրասենյակի գլխավոր մուտքի ձախ կողմում):

Նոր ժամանակակից և ընդարձակ «Պրիվիլեգիա» մասնաճյուղում տրամադրում են հետևյալ ծառայությունները՝

·         Արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների և ծառայությունների լայն ընտրանի,

·         Ներդրումային և բրոկերային ծառայություններ,

·         «ընտանեկան մասնաճյուղ»՝ հաճախորդի նաև ընտանիքի անդամների անհատական սպասարկում՝ ընտանեկան անհատական մենեջերների կողմից,

·         World Black Edition պրեմիում դասի բանկային քարտերի ձևակերպում և սպասարկում,

·         Լրացուցիչ ծառայությունների անվճար միացում՝ ՍՄՍ-, Ինտերներ- և Մոբայլ բանկ,

·         Ճանապարհորդության ապահովագրություն,

·         Օդանավակայանների ավելի քան 600 ՎԻՊ-գոտիներ անվճար մուտք՝ քարտով նվազագույն անկանխիկ շրջանառություն ապահովելու դեպքում,

·         ՎՏԲ Խմբի ԱՊՀ երկրների ավելի քան 15,000 բանկոմատներից անվճար կանխիկացման հնարավորություն,

·         Արձակուրդների և ճանապարհորդությունների ընթացքում դեպոզիտար պահատուփերում արժեքների անվտանգ պահպանություն,

·         Կոնսյերժ ծառայություններ:

Անհատական մենեջերները յուրաքանչյուր հաճախորդին կցուցաբերեն հատուկ բարձրակարգ մոտեցում՝ ապահովելով հարմարավետ և որակյալ սպասարկում:

Բանկի «Պրիվիլեգիա» մասնաճյուղի հարմարավետ միջավայրում հաճախորդները կկարողանան ոչ միայն բավարարել իրենց ֆինանսական պահանջմունքները, այլ նաև հարմարավետ անցկացնել գործնական հանդիպում կամ պարզապես հանգստանալ մեկ գավաթ սուրճի շուրջ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել (+374 10) 60-60-90 հեռախոսահամարով:

ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img