Ժամանակակից գյուղատնտեսությունն առանց նորարարությունների անհնար է իրականացնել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը» Հայաստանում անցկացվում է իններորդ անգամ. այս տարի փառատոնի հովանավորներից է ԱԿԲԱ Ֆեդերացիան, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Փառատոնի շրջանակում ներկայացված են Հայաստանի գյուղերի բարիքները, աշնանային բերքահավաքի արդյունքներն ու գյուղական խոհանոցի անկրկնելի համերը:

ԱԿԲԱ Ֆեդերացիան փառատոնում ներկայացնում է իր գործունեությունը, Ակբա բանկի պրոդուկտները, ինչպես նաև ԱԿԲԱ Ֆեդերացիայի հետ համագործակցող  ընկերությունների արտադրանքները:

Փառատոնը լավ հարթակ է հետաքրքիր նախաձեռնությունների համար: Այն հովանավորելով` ԱԿԲԱ Ֆեդերացիան հնարավորություն է ընձեռում երիտասարդ ֆերմերային տնտեսություններին ներկայացնելու իրենց արտադրանքը:

 «Այս միջոցառումը հովանավորել ենք այն նպատակով, որ երիտասարդ ֆերմերային տնտեսությունները հնարավորություն ունենան ներկայացնել իրենց արտադրանքը: Ես կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները պետք է շատ լինեն և մեր հիմնական ուղերձը, որ ցանկանում ենք տալ, այն է, որ ժամանակակից գյուղատնտեսությունն առանց նորարարությունների անհնար է իրականացնել, և երկրորդը, շատ կարևոր է, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն երիտասարդները: Այս փառատոնին մենք համատեղ տաղավարով ներկա ենք նաև NABU գերմանական  բնապահպանական ընկերության հետ, որտեղ ներկայացնում ենք գյուղական տուրիզմի մեր լավագույն օրինակները: Ներկայացնում ենք նաև մեր Կորիզ հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում ֆերմերներին իրենց արտադրանքը վաճառել»,- նշել է ԱԿԲԱ Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img