Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդն Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը կհամագործակցեն Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարելավման և զարգացման շուրջ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը

Հուշագրի շրջանակում Ակբա Բիզնես ակումբի անդամների հետ կկազմակերպվեն Հայաստանի տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող օրենսդրական հարցերի վերաբերյալ քննարկումներ, որի արդյունքում ակումբի անդամների՝ «ուղիղ բիզնեսից» ստացվող խնդիրները կքարտեզագրվեն՝ հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։ Քննարկումներում կներգրավվեն նաև Հայաստանի ներդրումային խորհրդի շահառուներ և փորձագետներ։

Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդն Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ակումբի անդամների համար կկազմակերպեն նաև համատեղ սեմինարներ, գիտաժողովներ, աշխատանքային հանդիպումներ, ինչպես նաև գործնական վերապատրաստման աշխատաժողովներ։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝ 

  • մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
  • դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
  • օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
  • առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։ 

Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։  

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img