Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը Danielyan Sweets և Danielyan Bakery բրենդների ներքո պատրաստում է տարատեսակ տորթեր ու թխվածքներ, բարձրորակ հացաբուլկեղեն, հացային արտադրանքներ ու քաղցրավենիքներ:  Դանիելյաններն արտադրություններ և վաճառասրահներ ունեն Սպիտակում, Վանաձորում, Արթիկում և Երևանում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

 Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է հացաբուլկեղենի, խմորեղենների ու հրուշակագործության մեջ օգտագործվող գործընթացները ավտոմատացնող սարքավորումներով, ինչպես նաև սառնարանային տեխնիկայով, արտադրական վառարաններով, ջեռոցներով:

«Մեր բոլոր ձեռնարկությունների հիմքը Սպիտակ քաղաքում է։ Երկրաշարժից անմիջապես հետո ենք սկսել զբաղվել բիզնեսով. ամեն ինչ սկսել ենք փոքր տնակից։ Աշխատանքները սկսել ենք մեկ պարկ ալյուրից, ունեինք մի քանի կտոր արտադրանք, վաճառում էինք ու ստացված գումարն արդեն օգտագործում էինք զարգացման համար: Հիմա արտադրությունը սկսելուց առաջ ուսումնասիրում ենք շուկան, տեղի գները, պահանջները և փորձում շուկային համապատասխան առաջարկներ անել։ Հաճախորդների հետ մաքսիմալ ազնիվ ենք, գուցե հենց դա էլ մեր հաջողության գրավականն է: Ակբա Լիզինգի հետ համագործակցությունը սկսել ենք մի քանի տարի առաջ. դիմեցինք և սկսեցինք համագործակցությունը, որը մինչև այսօր էլ շարունակվում է։ Այն պահից սկսած, երբ սկսեցինք համագործակցել Ակբա Լիզինգի հետ, մեր ձեռնարկությունները սկսեցին ընդլայնվել ու տարածվել: Կարծում եմ, որ Հայաստանում շատ մեծ հնարավորություններ կան աշխատելու համար, ու ես ինքս էլ գիտեմ, որ ինչքան շատ աշխատեմ, այդքան շատ գումար կգեներացնենք, ավելի շատ արտադրամասեր կբացենք»,- նշել է Danielyan Sweets և Danielyan Bakery ընկերությունների հիմնադիր Տիգրան Դանիելյանը։

Առաջիկայում Danielyan Sweets-ն ու Danielyan Bakery-ն վաճառասրահ կբացեն նաև Գյումրիում. աշխատանքներ են իրականացվում Հայաստանի սահմաններից դուրս գործունեություն ծավալելու համար:   

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img