ՀՀ կառավարությունը 200 մլն դրամ է հատկացրել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման համար

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2011 թ.-ի առաջին կիսամյակում 200 մլն դրամ հատկացնել 4 տոկոսային կետով գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման համար:

Ինչպես ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի բյուջետային սուբսիդավորումը կիրականացվի, որպեսզի ֆերմերային տնտեսությունները կարողանան համալրել իրենց շրջանառվող միջոցները տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով:

«Կտրամադրվեն նաև արտոնություններ վեց ամիս ժամկետով տոկոսների և մայր գումարի մարման համատեքստում: Այս ամենը զգալի խթան կդառնա՝ գյուղատնտեսության զարգացման համար», – ասաց նա:

Սարգսյանի խոսքերով՝ կշարունակվի նաև Հայաստանի սահմանամերձ մարզերում նախորդ տարվանից իրականացվող գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը:

Այս կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պարզաբանեց, որ այդ ծրագրի շրջանակներում այսօրվա դրությամբ մինչև 8 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 800 վարկ Աշոցքի, Ամասիայի և Ճամբարակի շրջաններում:

«Արդեն 100 մլն դրամի պայմանագրեր են ստորագրվել, միաժամանակ 35 մլն դրամ արդեն վճարվել է, իսկ 65 մլն դրամը կվճարվի տարվա ընթացքում: Քանի որ ծրագիրը հաջողված է, կարելի է ևս 100 միլիոն հատկացնել այդ ծրագրի շրջանակներում», – ասաց նա:

Գաբրիելյանը նաև նշեց, որ այսօրվա դրությամբ գյուղատնտեսության վարկավորման ծավալը կազմում է շուրջ 48 մլրդ դրամ, և նախատեսվում է, որ այդ ծրագրերի հաշվին այդ գումարը կավելանա ևս մեկ քառորդով:

ՀՀ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա դեկտեմբերին գյուղատնտեսական վարկերի գծով միջին տոկոսադրույքը դրամով մինչև մեկ տարի ժամկետով կազմել է 23,4 տոկոս, 1-5 տարի ժամկետով՝ 21,9 տոկոս: Ընդ որում, արտարժույթով գյուղատնտեսական վարկերը տրամադրվել են տարեկան 15 տոկոս միջին տոկոսադրույքով 1 տարի ժամկետով և 1-5 տարի ժամկետով՝ 18,3 տոկոս տոկոսադրույքով: (1 դոլարը 369,11 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img