Հայաստանում Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վարկերի վերաֆինանսավորման ծավալը կազմել է 16 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ-ն իր գործունեության ընթացքում Հայաստանում 16 մլրդ դրամի վարկ է վերաֆինանսավորել, ասել է ընկերության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը:

«Մեր գործունեության սկզբից՝ 2009 թ.-ի հուլիսից, մենք ավելի քան 2050 վարկ ենք տրամադրել», – հինգշաբթի ասաց նա լրագրողներին:

Եդիգարյանը միաժամանակ նշեց, որ այն միջոցները, որոնք կներգրավվեն պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում, ևս կուղղվեն հիփոթեքային շուկայում վարկերի վերաֆինանսավորմանը:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 24-ին առաջին անգամ տեղի է ունեցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ-ի անվանական դիկսոնտային պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 1 մլրդ դրամ ծավալով: ՓԲԸ-ի պարտատոմսերի էմիսիայի ծավալը կազմել է 954723223,82 դրամ, պահանջարկը՝ 1442956491,95 դրամ, պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,38 տոկոս՝ 9,63 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում, մարման ժամկետը՝ 6 ամիս:

Եդիգարյանի խոսքերով՝ հաշվի առնելով այն, որ ընկերության գործունեության շրջանակներում միջին ամսական ծավալները կազմում են շուրջ 600-700 մլն դրամ, ինչպես նաև այն, որ ձմեռային սեզոնը տարբերվում է որոշակի պասիվությամբ, ապա ակնկալվում է, որ միջոցներն հիփոթեքային վարկերի տեսքով ամբողջովին կիրացվեն երկու-երեք ամսվա ընթացքում:

Խոսելով ընկերության ֆինանսավորման աղբյուրների մասին՝ տնօրենը նշեց, որ ՀՀ ԿԲ-ն ընկերության բաժնետերն ու միակ հիմնադիրն է, ինչպես նաև նշել է, որ ընկերությունը միջոցներ է ներգրավել կառավարությունից, մասնավորապես՝ 2009 թ.-ին Հայաստանին տրամադրված ռուսական կայունացնող վարկի գումարից:

«Բացի այդ, այս տարվա հուլիսից մենք համագործակցում ենք KfW գերմանական բանկի հետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի շուրջ, և 20 մլն եվրոյի չափով վարկային գիծը, որն ուղղվում է հիփոթեքային շուկա, իրականացվում է մեր ընկերության միջոցով», – ասել է նա:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ-ն հիմնադրվել է 2009 թ.-ի հունիսի 16-ին:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ ընկերության ակտիվները 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14,7 մլրդ դրամ, պարտավորությունները՝ ավելի քան 6,1մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 8,5 մլրդ դրամ: Ընկերության զուտ շահույթը 2011 թ.-ի ինը ամսվա ընթացքում կազմել է 251,5 մլն դրամ:  (1 դոլարը – 383,36 դրամ է) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img