Bank of America–ի զուտ շահույթը 2013 թվականին աճել է ավելի քան 3 անգամ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Bank of America -ի 2013 թվականի զուտ շահույթը աճել է ավելի քան 3 անգամ և կազմել է 11,431 մլրդ դոլար, ինչը 2.7 անգամ գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը, որը կազմում էր 4,188 մլրդ դոլար, հայտնում է  РБК–ն` ներկայացնելով Bank of America–ի նյութերին։

Զուտ շահույթը (սովորական բաժնետոմսերի սեփականատերերի շրջանում տարածման համար հասանելի) աճել է 3.7 անգամ և հասել է 10.082 մլրդ դոլարի` 2012 թվականի արդյունքներով 2.760 մլրդ դոլարի դիմաց։

Բանկի զուտ տոկոսային եկամուտը 2013 թվականին աճել է 4 տոկոսով` կազմելով 42.265 մլրդ դոլար` 2012 թվականի 40.656 մլրդ դոլարի դիմաց։ BofA շահույթը մեկ սովորական բաժնետոմսի հաշվարկով նախորդ տարվա արդյունքներով կազմել է 0.90 դոլար 2012 թվականի 0.25 դոլար/բաժնետոմս ցուցանիշի դիմաց։

Բանկի զուտ շահույթը 2013 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 3.44 մլն դոլար, ինչը 4.7 անգամ շատ է 2012 թվականի 732 մլն դոլարի ցուցանիշից։ Սովորական բաժնետոմսերի սեփականատերերի շրջանում տարածման համար հասանելի զուտ շահույթը 2013 թվականի 4–րդ եռամսյակի արդյունքներով կազմել է 3.183 մլրդ դոլար, ինչն 9 անգամ բարձր է 2012 թվականի 367 մլն դոլարի ցուցանիշից։ BofA զուտ տոկոսային եկամուտը նախորդ եռամսյակում աճել է 4 տոկոսով` մինչև 10.786 մլրդ դոլար` 2012 թվականի 4–րդ եռամսյակի 10.324 մլրդ դոլարի համեմատ։

Մեկ բաժնետոմսի շահույթը եռամսյակի արդյունքներով կազմել է 0.29 դոլար` 2012 թվականի 4–րդ եռամսյակի 0.03 դոլ/բաժնետոմս ցուցանիժի դիմաց։

Bank of America–ն Ամերիկայի երկրորդ խոշոր բանկն է ակտիվների չափով J.P.Morgan Chase–ից հետո։ BofA համախառն ակտիվները 2013 թվականի սեպտեմբերի վերջին կազմել են 2.173 տրլն դոլար։ Բանկն ունի բաժանմունքների լայն ցանց ԱՄՆ–ում, դրան բաժին է ընկնում երկրի բոլոր ավանդների մոտ 10 տոկոսը։ Բացի այդ, Bank of America–ն դուստր բանկերի և ստորաբաժանումների ցանց ունի աշխարհի ավելի քան 40 երկրներում։ Բանկի հիմնական մասնագիտացումը ներդրումային–բանկային գործունեությունն է, ֆոնդային շուկաների աշխատանքը, համաշխարհային շուկայում դրամական գործառնությունների կարգավորումը, ապրանքային և արժութային բորսաներում գործունեությունը։ Բացի այդ, բանկը զբաղվում է իրավաբանական անձանց, ներդրողների, ֆինանսական ինստիտուտների և պետական կազմակերպությունների ֆինանսական խորհրդատվություններով ողջ աշխարհով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 6–12)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայի ուշադրության կենտրոնում էին, մասնավորապես, Կենտրոնական բանկի ղեկավարության հայտարարությունները մակրոտնտեսական ռիսկերի վերաբերյալ, արտաքին շոկերի հնարավոր գնաճային ազդեցության գնահատականները, սթեյբլքոինների քննարկումը և տարածաշրջանային վճարային ենթակառուցվածքների զարգացումը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի ապրիլի 13-ին  ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ապրիլի 10-ի համեմատ նվազել է 0.59 կետով՝ կազմելով 375.19 դրամ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img