Հայաստանը հունիսին ԱՄՀ–ից կարող է ստանել 25մլն դոլարի հասանելիություն SBA համաձայնագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱՄՀ թիմը և ՀՀ իշխանություններն աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել քաղաքականությունների շուրջ՝ եռամյա «Պահուստային ծրագրի» շրջանակում հինգերորդ ամփոփիչ ստուգումն ավարտելու համար (Stand-By Agreement, SBA), նշվում է Իվա Պետրովայի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի հայտարարության մեջ մարտի 31-ից ապրիլի 10-ը Հայաստան կատարած այցի արդյունքում։

«Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից այս ամփոփիչ ստուգման քննարկումը նախատեսվում է հունիսին։ Այս հաստատումը հնարավորություն կտա օգտվելու շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլարից (18.4 միլիոն SDR)՝ «Պահուստային ծրագրի» մեկնարկից սկսած ընդհանուր հասանելիությունը հասցնելով շուրջ 149.9 միլիոն ԱՄՆ դոլարի (110.4 միլիոն SDR)», – նշվում է հաղորդագրության մեջ։

SBA համաձայնագրի մասին

2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է SBA-ի 36-ամսյա կանխարգելիչ ծրագիրը Հայաստանի համար, որն աջակցում է իշխանությունների ջանքերին՝ մակրոտնտեսական, ֆինանսական և ֆիսկալ կայունությունը պահպանելու և ներքին տնտեսական օրակարգն առաջ մղելու համար։

Stand-by Arrangements-ը նախատեսում է, որ երկիրը ստանում է երաշխիք, որ կկարողանա ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև համաձայնեցված գումարի սահմանաչափը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի՝ դրա պայմանների պահմանման դեպքում: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով հատկացված միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման չափը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկի գումարը վերադարձվում է հիմնադրամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img