Արտերկրից Հայաստան հունվար–փետրվարին ֆիզիկական անձանց օգտին կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքովի նվազել է ավելի քան 3,2 անգամ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված ֆիզիկական անձանց օգտին անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 153,9 մլն դոլար՝ 2023 թվականի առաջին երկու ամիսների 502,3 մլն դոլարի դիմաց, նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Այսպիսով, այս ցուցանիշն այս տարվա հունվարին տարեկան կտրվածքով նվազել է ավելի քան 3,2 անգամ։

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված ֆիզիկական անձանց օգտին անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2024 թվականի երկու ամսում կազմել է 771,2 մլն դոլար՝ 2023 թվականի հունվար-փետրվարի 1,1 մլրդ դոլարի դիմաց։

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան կատարված փոխանցումների գծով առաջին եռյակում են Ռուսաստանը ($513,5 մլն), ԱՄՆ-ն՝ ($101,1 մլն), Մեծ Բրիտանիան ($12,2 մլն)։ 2023-ի նույն ժամանակահատվածում Հայաստանի կատարված փոխանցումների գծով առաջին եռյակում են Ռուսաստանը (882,1 միլիոն դոլար), ԱՄՆ–ն (84,3 միլիոն դոլար) և Շվեյցարիան (11,7 միլիոն դոլար):

Միաժամանակ, ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների արտահոսքը 2024 թվականի երկու ամսում կազմել է 738,4 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-փետրվարի 597,3 մլն դոլարի դիմաց։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր փոխանցումների գծով առաջատարներն էին ԱՄԷ-ն՝ 109,5 մլն դոլար, ԱՄՆ-ն՝ 102,4 մլն դոլար և Ռուսաստանը՝ 73,6 մլն դոլար։ 2023թ․–ի նույն ժամանակահատվածում երկրից կատարված փոխանցումների մասով առաջատար եռյակում են Մեծ Բրիտանիան՝ $176, 1 մլն, ԱՄԷ–ն $84,5 մլն և Ռուսաստանը՝ $62,8 մլն։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img