5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին, հաղորդում է Բիբլոս Բանկ Արմենիայի մամուլի ծառայությունը։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում:

Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, կարևոր է մասնակցել առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժման կազմակերպմանն ու հիվանդությունների կանխարգելմանը։

«Երկրի ապագայի հանդեպ ամուր հավատը Բիբլոս Բանկ Արմենիան արտահայտում է ապագա սերունդներին աջակցելով: Լինի դա կրթություն, առողջապահություն, մշակույթ թե մեկ այլ ոլորտ, Բանկը պատրաստակամ է աջակցել ծրագրերի և հիմնադրամների, որոնց նպատակները համահունչ են իր տեսլականին: Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը մեզ համար բնական գործընկեր է՝ հաշվի առնելով հիմնադրամի պրոֆեսիոնալ թիմի նվիրվածությունն ու մեր երկրում երեխաների առողջության խթանմանն ուղղված անդադար գործը: Մենք գիտակցում ենք, որ բուժառուներն ունեն տարբեր կարիքներ, և այս միջոցները թույլ են տալիս նպատակային օգտագործել եղած ռեսուրսները՝ փոքրիկներին որակյալ բուժսպասարկում և խնամք տրամադրելու համար»,- ասաց Հայկ Ստեփանյանը։

Ըստ հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանի, Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից ցուցաբերված վստահությունն ու համագործակցության պատրաստակամությունը պարտավորեցնող է։

«Բանկը մշտապես նման նախաձեռնությունների կողքին է եղել և տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ, որպեսզի առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներն ունենան առողջ միջավայր և հնարավորություն վայելելու իրենց անհոգ մանկությունը: Մենք դա շատ ենք գնահատում: Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից նվիրաբերված գումարն ուղղվելու է ՀՀ մարզերում առողջապահական ենթակառուցվածքներ ստեղծելու կարևոր ծրագրին»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Հիմնադրամի հիմնական ծրագրերն են առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բարձրորակ բուժման կազմակերպումը Հայաստանում ու արտերկրում, երեխաների շրջանում ծանր հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ աշխատանքները, գործընկեր հիվանդանոցների վերազինումը, ինչպես նաև բժիշկների միջազգային վերապատրաստումը։

Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի պաշտոնական կայքում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img