S&P 500–ը ռեկորդ է սահմանել Համաշխարհային բանկի լուրերի և Bank of America–ի հաշվետվության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի աճել են Համաշխարհային բանկի կողմից համաշխարհային տնտեսության կանխատեսումների և Bank of America–ի (BofA) ուժեղ ֆինանսական արդյունքների ֆոնին, S&P 500–ը հասել է պատմական առավելագույնի, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը։

Dow Jones արդյունաբերական ցուցիչն աճել է 0.66 տոկոս և կազմել է 16481,94 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ն ավելացել է 0.76 տոկոսով` կազմելով 4214.88 կետ։ S&P 500 լայն շուկայի ցուցիչն ավելացրել է 0.62 կետ` մինչև 1848.38 կետ։

ԿԲ–ի կանխատեսման համաձայն, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը ընթացիկ տարում կավելանան մինչև 3.2 տոկոս` 2013 թվականի 2.4 տոկոսից, և մինչև 3.4 տոկոս` 2015 թվականին, միաժամանակ աճի սկզբնական արագացումը հիմնականում կապահովեն եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրները։

Շուկաների համար ուրախալի էր նաև BofA–ի հաշվետվությունը, որի զուտ շահույթը չորրորդ եռամսյակում կազմել է 3.18 միլիարդ դոլար, ինչը 8.6 անգամ շատ է 2012 թվականի հունվար–դեկտեմբեր ժամանակահատվածի ցուցանիշներից։ Մեկ սովորական բաժնետոմսի շահույթը կազմել է 0.29 դոլար` մեկ տարի առաջ գրանցված 0.03 դոլարի դիմաց` 0.26 դոլարի կանխատեսման դեպքում։

Ինչպես հայտնել է Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը, Empire State Manufacturing ցուցիչը հունվարին թռիչքաձև աճել է մինչև 12.51 կետ` դեկտեմբերի 2..22 կետի դիմաց, և առավելագույն ցուցանիշ է գրանցել 2012 թվականի մայիսից ի վեր։ Վերլուծաբանները սպասում էին, որ աճը կկազմի մինչև 3.75 կետ։ Արտադրողների գներն ԱՄՆ–ում 2013 թվականի դեկտեմբերին ամսական կտրվածքով աճել են 0.4 տոկոսով` առավելագույն աճ ցուցադրելով վեց ամսվա ընթացքում։ Տվյալները համընկել են վերլուծաբանների կանխատեսման հետ։

Չորեքշաբթի ԴՊՀ–ն հրապարակել է շրջաններում տնտեսական դրության մասին մեկնաբանությունների թարմացված ամփոփագիրը` Beige Book–ը, որի համաձայն 12 շրջաններից 11–ի տնտեսությունը նոյեմբեր–դեկտեմբերին աճ է ցուցադրել։ Միաժամանակ, ինը շրջանների աճի տեմպերը գնահատվում են «չափավոր», իսկ տնտեսական աճը Բոստոնում և Ֆիլադելֆիայում` «համեստ»։ Շրջանների մեծամասնության աճի կանխատեսումը լավատեսական է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img